▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհը էն գլխից էլ համբերանք է եղել ու կա. այսօր Ավետիք Իսահակյանի ծննդյան օրն է

Այսօր հայ մեծանուն բանաստեղծ, արձակագիր  Ավետիք Սահակի Իսահակյանի ծննդյան օրն է:  

Մարդը ձգտում է նրան, ինչն անհնար է: Հետո սկսում է ողբալ, թե ինչու՞է անհնարը անհնար:

Ճշմարտությունը ոտքով է գնում, սուտը՝ թևերով:

Ծեր տղամարդը հին գինի է, իսկ ծեր կինը՝ հին ջուր:

Աշխարհը էն գլխից էլ համբերանք է եղել ու կա…

Փողը մի օվկիանոս է, որի մեջ խեղդվում են վախը, սերը և պատիվը:

Ինչ ստեղծվում է աշխարհի վրա սիրուց է. երեխան, գիրքը, երգը, նկարը, քանդակը, շենքը, ամեն ինչ:

 Ոգեշնչումը մի հյուր է, որը չի ստիպում այցելել ծույլերին, նա հայտնվում է նրանց մոտ, ովքեր իրեն կանչում են:

Ականջի մեկը բարեկամին են տալիս, մեկը թշնամուն:

Փառքը մի վայրկյանում մարդուն երեխա է արձնում:

Չկա այլանդակ սեր, ինչպես գեղեցիկ բանտ:

Կանանց խոսել սովորեցնելու համար հազար հնարքներ կան, լռեցնելու համար` ոչ մեկը:

 Թռչունը վանդակում միայն երջանկությունից չէ, որ երգում է: Գուցե դա բնավ էլ երգ չի՞:

Խղճի վերքերը երբեք չեն սպիանում:

 Ամեն ինչ դեղ է և ամեն ինչ թույն: Կարևորը չափն է:

Եվ ի՞նչ է փառքը.
Այսօր քեզ մարդիկ եղջյուրներից վեր կբարձրացնեն, վաղը նույն մարդիկ սմբակների  տակ ճզմելու համար քեզ վար կնետեն:

Կյանքի սափորը լիքն է աղի ջրով, որ ինչքան խմում ես, այնքան ավելի ծարավանում, այրվելով խմում վերստին և զզվում, բայց բնավ չհագենում:

Աղբյուրը՝ aforizmner.info

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին