▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշխարհաքաղաքականությու՞ն․ 2018-ից հետո «Արդշինբանկի» համար նոր դարաշրջա՞ն է․ Ի՞նչ կապ ունի Մհեր Գրիգորյանը

Այսօր հայտարարվեց, որ Արդշինբանկը նշանակալից մասնակցություն ձեռք կբերի HSBC Հայաստանի կանոնադրական հիմնադրամում․ ՀՀ ԿԲ-ի խորհուրդը օգոստոսի 27-ի նիստում նախնական համաձայնություն է տվել «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան» ՓԲԸ-ի կանոնադրական հիմնադրամում «Արդշինբանկ» ՓԲԸ-ի կողմից 75 եւ ավելի տոկոս ուղղակի նշանակալից մասնակցության ձեռքբերմանը:

Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը, որոշ ժամանակ առաջ, երբ նոր էր խոսվում գործարքի մասին, ֆեյսբուքյան իր էջում գրել էր․ «Արդշինբանկը ձեռք է բերել HSBC-ի՝ Հայաստանում վերջինիս մաս կազմող բանկը ....

Աշխարհաքաղաքականություն. Էս *****ի խնդիրը ՀՀ-ն գեոպոլիտիկ կոնգլոմերատ մուտքի ժամանակ ՀՀ-ի՝ հարճ, անիմունիտետ, անսուբյեկտ լինելն ապահովելն է, որ հետո ով ասես, մեզնից ինչ ասես վերցնի»:

Նշենք, որ վերլուծաբաներն, արձանագրելով, որ վերջին տարիներին Հայաստանի բանկային համակարգում նկատելի է բանկային կապիտալի, նաև բանկային շահույթների խիստ կենտրոնացում, ընդգծել էր, որ դա ակնհայտ է հատկապես «Արդշինբանկի» պարագայում։

«Այս բանկը միշտ էլ եղել է Հայաստանի բանկային համակարգի առաջատար և խոշոր բանկերից մեկը, բայց դրա աստեղային ժամը սկսվեց հատկապես իշխանափոխությունից հետո։ Դրանից հետո «Արդշինբանկը» դարձավ բանկային համակարգի առաջատարը՝ նաև շահույթների ցուցանիշով։ Մինչ այդ՝ զիջում էր «Ամերիային»։ Իշխանափոխությունից հետո ոչ միայն հետ թողեց, այլև մեծապես առաջ անցավ։

Դժվար է ասել, թե դրա հետ ինչքանո՞վ է կապված Մհեր Գրիգորյանի գործոնը, որը մինչ Նիկոլ Փաշինյանի կառավարությունում փոխվարչապետի պաշտոն ստանալը, հանդիսանում էր «Արդշինբանկի» վարչության նախագահը, նաև բաժնեմաս ուներ։ Իհարկե, 2022թ. վաճառեց այդ բաժնեմասը, բայց անցած տարի ավելի քան կես միլիոն դոլարի պարտատոմսեր ձեռք բերեց։

Մհեր Գրիգորյանի կառավարություն տեղափոխվելուց հետո, տպավորություն է, որ «Արդշինբանկի» համար սկսվում է նոր դարաշրջան։ Բանկը գնալով հզորանում ու խոշորանում է՝ կլանելով նաև նոր բանկեր։

Վերջին գործարքը, ինչպես հայտնի է, եղավ այս տարվա սկզբին, երբ հայտարարվեց «Արդշինբանկի« կողմից հայտնի «Էյչ Էս Բի Սի Հայաստան բանկը» գնելու մասին։ Առանց «Էյչ Էս Բի Սի»-ի էլ «Արդշինբանկը» վերջին տարիներին դարձել է բանկային համակարգի ամենաշատ շահույթներ ստացող բանկը՝ էապես գերազանցելով շահութաբերությամբ երբեմնի առաջատար «Ամերիաբանկին»։

Նախորդ երկուսուկես տարում «Արդշինբանկը» հսկայական շահույթներ է ստացել՝ գրեթե 450 մլն դոլար»,-իր հոդվածներից մեկում արձանագրել է Հակոբ Քոչարյանը։

Նկատենք նաև, որ «Արդշինբանկ»-ի հզորանալուն զուգահետ, որոշ հաճախորդներ քննադատություն են հնչեցնում բանկի հասցեին՝ այդ թվում համացանցում։

Խորեն Տեր-Ստեփանյանն, օրինակ,  գրել է․ «Հարգելի Արդշինբանկի բաժանորդներ։Կարո՞ղ է պատահի որևէ մեկը իմանա, թե ինչու՞ կենսաթոշակները չեն նստել։Մնացած բանկերում գումարները նստել են ամսի 2-ին։ Արդշինբանկը իր բաժանորդներին մտածելու և խորհելու տեղիք է տալիս։ Մնացածը թողնում եմ պատասխանատուների արձագանքին»։

Հիշեցնենք նաև՝ մամուլը գրել էր, որ «Ամենահետաքրքիրը «Էյչ Էս Բի Սի»-«Արդշինբանկ» գործարքի գինն է՝ 100 մլն դոլար։ Այսպիսով՝ բանկը, որի ստեղծման համար 1 մլրդ դոլարի ներդրում է կատարվել, վաճառվում է 10 անգամ էժան գնով»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին