Իսպանիայում բնակվող աշխարհահռչակ հայ ջութակահար Արա Մալիկյանը նկարահանվել է հայտնի «Թղթե տունը» սերիալի նոր ֆիլմում՝ «Թղթե տունը Բեռլին»-ում․ այն օրերս է հայտնվել համացանցում։
Հայ ջութակահարի կադրերը ֆիլմի առաջին սեզոնի երկրորդ սերիայում են՝ 6.30 րոպեից և , ըստ կինոքննադատների, մեկն է այս ֆիլմին բնորոշ այն «գաղտնիքներից», որ կբացահայտեն ընթերցողները՝ դիտելով այն
Հիշեցնենք, որ «Թղթե տունը» սերիալի 3-րդ եթերաշրջանից էլ ֆիլմում նկարահանվել էր դերասան, գրող, սթենդ ափ ժանրում հանդես եկած իսպանահայ դերասան Հովիկ Կեուչկերյանը՝ մարմնավորելով Բոգոտային։