|
Հունվարի 14-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը Երևանի բնակիչ 29-ամյա Ռոբերտ Գ․-ն իր կնոջը տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոնի ծննդատուն, որտեղ պետք է լույս աշխարհ գար նրանց առաջնեկը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեխայի մայրն առողջական խնդիրներ երբևէ չի ունեցել, հետազոտվել է բժիշկների կողմից, որից հետո բժիշկն ամուսնուն հայտնել է, որ կնոջ մոտ ամեն ինչ իդեալական է, առողջական ոչ մի խնդիր չունի, ու առաջիկա ժամերին երեխան կծնվի։ Հայրն իր ընտանիքի անդամների հետ հիվանդանոցից տեղ չեն գնացել՝ սպասելով բարի լուրին։ Սակայն կարճ ժամանակ անց հիվանդանոցից հորը տեղեկացնում են, որ նորածինը, ով տղա էր, ծննդաբերության ժամանակ մահացել է։ Մայրը նույնիսկ դիմել է նրանց՝ ասելով, որ կարող են նաև կեսարյան հատում անել, մինչդեռ բուժքույրը հայտնել է, որ ինքը դրա իրավունքը չունի։ Նորածնի հարազատներն ասել են, որ իրենք երեխայի մահվան մեղավոր են համարում «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Սվետլանա Վարազդատովնային և Հասմիկ Հարությունյանին։ Այսօր դեպքի մասին ծնողները դիմում են ներկայացրել ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ»։ |
«Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


