Պարապությունից ընկել եմ հայ այսպես ասած «շոու բիզի» դեմքերի կենսագրություններն եմ փորփրում: Եվ այսպես Կամոյի կենսագրության մեջ այսպիսի տողեր եմ գտել.
«18 տարեկանում գնում է ծառայելու հայկական բանակում»: Չգիտեմ ինքն է ցուցում տվել, որ այդպես գրեն կամ չէ, բայց սովորաբար գրվում է` « ծառայել է ՀՀ ԶՈՒ-ում» կամ «չի ծառայել»: Ասեմ, բանակում ծառայած լինելը բացառիկ ձեռքբերում կամ հաջողություն չի, ոչ էլ եզակի նվաճում, այլ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքը սեփական ժողովրդի ու պետության առաջ: Թեև, ով իմանա, գուցե Կամոյի համար բանակն իրոք ձեռքբերում է եղել ու ծառայությունն այնքան հագեցած, բուռն ու փոթորկալից է անցել, որ .....
Ամեն դեպքում հակված եմ մտածելու, որ այս վրիպակը իր մեղքով չէ, քանի որ մի քանի այլ անգրագիտություններ էլ կան, ինչպես օրինակ`
Գրքե՞ր … ժամանակ չունի:
Կինո՞…. Օզոն, Ալմադովար, Ֆոն Թրիեր:
Երաժշտությո՞ւն… Մադոննա, Գագա, Սոնա Շահգելդյան (շատ է սիրում էդ աղջկան):
Սիրած քաղաքները՝ Նյու Յորք, Փարիզ, Լոնդոն:
Ուտեստ՝ բաստուրմայով ձվածեղ:
Կինո բաժնում ճշտեք ռեժիսորների անուններ պիտի գրեք, թե ֆիլմերի վերնագրեր, նույնն էլ երաժշտություն բաժնում` ըստ ժանրերի թե ըստ կատարողների ու նշեք ասենք սիրած երաժիշտներ կամ երաժիշտ կատարողներ, սիրած կինոռեժիսորներ կամ սիրած ֆիլմեր կամ թեկուզ նախընտրած երաժշտական ժանրեր կամ ոժեր .... Մի խոսքով կարելի է չէ մի քիչ գրագետ կազմել նման անկետաները:
«ԴԱՐ-21» հեռուստաընկերությունը, կարծեմ, այս առումով ունի անելիք այս կարգի վրիպակներն ու անգրագիտություններն ուղղելու: