Այսօր Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի հյուրերն են երգչուհիներ Շուշան Պետրոսյանը և Զառա Գևորգյանը: Քննարկման թեման «Եվրատեսիլ 2015»-ն է, որի վերաբերյալ համացանցային օգտատերերից մեկը հնչեցրեց հետևյալ հարցը. «Եթե Հայաստանը հաղթի «Եվրատեսիլ»-ում, դրան արժանվույնս պատրաստվելու համար ի՞նչ աշխատանքներ կտարվեն, ինչպե՞ս դա դուրս կգա ժողովրդի քթից, արդյո՞ք կլինեն թանկացումներ, կտեղադրվե՞ն նոր տեսախցիկներ և արագաչափեր»:
Հարցը լսելիս Շուշան Պետրոսյանը նախ ծիծաղեց, ապա ժպիտով պատասխանեց.
«Աստված տա՝ Հայաստանը չհաղթի և Աստված տա՝ արժանապատիվ ելույթ ունենա, այդքան բան»:
Երգչուհին ապա հավելեց, որ իր կարծիքով մենք դրան դեռ պատրաստ չենք.
«Մենք պատերազմող երկիր ենք, այդքան բան»: