▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աստված ինձ հետ Սերժի համար խոսել է. hraparak.am

hraparak.am-ը գրում է, որ ՀՀԿ-ի տատիկը՝ Սուսաննա Սարգսյանը, Հայաստանի օրինակելի քաղաքացի է, ճիշտ այնպիսին, ինչպիսին երազում են ունենալ մեր երկրում Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Գալուստ Սահակյանը եւ մյուս իշխանավորները: Աղքատ, բայց իրենցից գոհ, սոցիալապես անապահով, բայց համբերատար, ակտիվիստներին, ընդդիմությանը փնովող, չինովնիկ սիրող: «Ես ամեն ինչ էլ ունեմ»,- ասում է ՀՀԿ-ի տատիկը: Բերանն ատամ չկա, հեռախոսն անջատված է, հայրը Հայրենական պատերազմում է զոհվել, բայց զոհվածի զավակների արտոնություններից չի օգտվել: «Դեռ չեմ դիմել, կդիմեմ»,- ասում է: Չինովնիկներից գոհ է, ակտիվիստներից՝ դժգոհ: «Թող ակցիաները վերացնեն, սթրեսի տակ երկիրը չպահեն»: Լրագրողներն իրեն չեն սիրում, ինքը՝ լրագրողներին։ «Լրագրողները թողել են ամեն ինչ, ընկել են մի պառավ կնոջ հետեւից: Նկարում են, որ բերանս ատամ չկա: Խայտառակում են տատիկին: Թող փող տան, գնամ ատամներս սարքեմ: Դե մի լավ բան էլ դուք արեք, որ ասեմ՝ արել եք: Հը՛: Մի մատս փակեմ»,- ասում է: Մի խոսքով, իդեալական քաղաքացի:

 ՀՀԿ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ ՉԻ ՔՆՈՒՄ

 Նույնիսկ չինովնիկների քարտուղարուհիներին է սիրում: «Էն խեղճ քարտուղարուհուն մոտեցել, բան էի ասում, մեկ էլ տեսնեմ չոլկով, զոհվածի նկարը դոշին մեկը կա, ծամոնը բերանը: Լրագրողին դռան հետեւից աչքով ա անում, բա՝ նկարի, տատիին փող են տալիս: Ես ու էդ խեղճ քարտուղարուհին ապշած նայեցինք: Ի՞նչ փող»: Նույնիսկ բժիշկներից է գոհ ՀՀԿ-ի տատին, ի տարբերություն ՀՀ ծեր եւ թոշակառու խավի, որը մշտապես բողոքում է հիվանդանոցներում տիրող թալանից: «Ոտքս կոտրվել է, ինձ առաջարկեցին վիրահատել: 480 հազար դրամ պետք է մուծեի: Իրենք մեղավոր չեն, «չաշկան» վիրահատելու գումարն էդքան է: Բայց ես չուզեցի, որովհետեւ ես գումար չունեմ: Գիշերը հրեշտակը եկավ երազիս, հայտնեց, թաշկինակը կպցրեց, ասեց. «Դու ինչո՞ւ ես այստեղ քնել: Սա քո տեղը չի»: Վեր կացա, գնացի հիվանդանոցից տուն, ոտքս կպավ իրան իրան»: Այսպես, ՀՀԿ պահապան հրեշտակը միշտ օգնում է ՀՀԿ-ի տատիկին: Մինչեւ վերջ չի օգնում, իհարկե: Հիմա էլ կոնքից վերեւ մի ահռելի ոսկրակույտ է գոյացել, խանգարում է քայլելուն: Բայց հրաշքները նրա կյանքում շարունակվում են: Հերթականը կատարվեց հունվարի 29-ին, 2008-ի նախագահական ընտրությունից առաջ: Սուսաննա Սարգսյանը քնեց եւ երազ տեսավ մյուս Սարգսյանի մասին:

 ԵՐԱԶ ՍԵՐԺԻ ԵՎ ԳՏՆՎԱԾ ՊԱՅՈՒՍԱԿԻ ՄԱՍԻՆ

 «Ասեմ, տոչնի պատմեմ, մեռնեմ իրան:  Մի մեծ հայաթ էր, մութ: Եկա մտա էդ հայաթը: Երկու քարանձավներ էին: Ասեցի՝ վայ, պայուսակս կորցրել եմ: Առաջին քարանձավի կինն ասեց՝ հենա պայուսակդ, գնա վերցրու: Վերցրեցի պայուսակս: Դիմացը սպիտակ մեծ դուռ էր, բացեցի ու ներս մտա: Եվ ի՞նչ տեսա: Մի սենյակ լույսեր, ճառագայթներ: Գորգի վրա, գլուխը վերեւ, ոտքերը ներքեւ պառկած էր ոսկեզօծ շորերով, թագը գլխին մի երիտասարդ: Նստեց այդ երիտասարդը: Հիսուսն էր, փառք քեզ, Տեր: Աջ կողմի վրա գլուխը գցեց, ասեց. «Ես էլ եմ իմ թեկնածությունը դրել, որ Հայաստանի նախագահ դառնամ, բայց Հանրապետականն է ընտրվում»: Հրաշք էր: Հրաշք կատարվեց»,- ասում է ու լացում տատիկը: Սուսաննա Սարգսյանը սիրում է Սերժ Սարգսյանին կուրորեն, ինչպես սովետական կանայք սիրում էին Շտիրլիցին ու Հանս Քլոսին: «Եթե քեզ տանեն «նախագա», ես քո առաջ էլ ծնկի կգամ, քեզ էլ կմեծարեմ, ես պարտավոր եմ նախագահին մեծարելու, սիրելու: Բայց կանգնում են՝ հա-հա-հա, Սերժիկ, ծիծաղում են վրեն: Էն Զարուհուն նստացրին ինքնաթիռ, փառքով-պատվով տարան Եվրոպա, որ էդ պատասխա՞նը տար նախագահին: Բա ամոթ չի՞: Չի կարելի: Մարդ է նա վերջապես: Նա Ղարաբաղի դիրքերում կռված, հայրենասեր է: Մենակ դա հերիք է նրան մեծարելու համար: Հետո, նա թուրք չի, ես գիտեմ, նա ծնվել ա Գորիսում, նա մաքուր հայ է»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին