Ժողովուրդ ջան, զարմացած եմ ՀՀ սոցապ նախարարի օպերատիվության վրա: Երեկ տարածածս «Բաց նամակ սոցապ նախարարին. Հետևո՞ւմ եք զբաղվածության կենտրոնների գործունեության արդյունավետությանը» մամլո հաղորդագրության արդյունքում անմիջապես հետաքրքրվեցին, թե ով է ինձ նամակ գրել: Ասացի, որ ՖԲ-ով են ուղարկել, այդ նամակն ուղարկեցի և քիչ առաջ այդ տղան ինձ գրեց, որ զբաղվածության կենտրոնից արդեն կանչել են ու լրացրել են համապատասխան հարցաթերթերը և կարծես, խոստացել են ապահովել աշխատանքով: Իսկ այսօր առավոտյան այդ տղան այնքան հուսահատ նամակ էր գրել ինձ: Աստված հասնի նեղության մեջ բոլոր գտնվողներին: