Լեգենդար մարզիկ Շավարշ Կարապետյանն այսօր դառնում է 65 տարեկան։
Ինչպես ներկայացնում է ռուսական НТВ-ն, նրան անվանում էին «Աստծո ուղարկած լողորդ». 42 տարի առաջ, փրկելով Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի 28 ուղևորի, նա իրագործեց իր կյանքի, թերևս, մեծագույն և ամենագնահատելի սխրանքը։
Այսօր Շավարշ Կարապետյանն ապրում է Մոսկվայում, նա ունի 3 երեխա և 2 թոռ։
Հիշեցնենք, որ ցույցերի ժամանակ Շավարշ Կարապետյանը Երևանում էր և Հանրապետության հրապարակում իր խոսք էր ուղղել հավաքվածներին:
«Պարոն Փաշինյան, իմ շնորհակալությունը քեզ, երևի սա վերևից է եկել, որ մենք ավելի շատ սիրենք միմյանց և ստեղծենք գեղեցիկ Հայաստան: Սերը վառել չի լինի, սերը սպանել չի լինի, եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի»,- հույզերը չթաքցնելով անկեղծացել էր Շավարշ Կարապետյանը: