«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի 28-ամյա քաղաքապետ Թովմաս Շահվերդյանը, չնայած իր երիտասարդ տարիքին, զգալի ունեցվածք ունի:
«Ժողովուրդ»-ը նրա պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ տուն չունի, ունի ընդամենը «Vokswagen Touareg 3.6» մակնիշի մեկ ավտոմեքենա: Երիտասարդ քաղաքապետի դրամական միջոցները կազմում են 9 հազար դոլար եւ 12 մլն դրամ: Իսկ աշխատավարձը, որը հայտարարագրել է որպես եկամուտ, ամսական կազմում է 90 հազար 560 դրամ:
Համաձայնեք, որ այսքան աշխատավարձ ստանալու դեպքում հայաստանյան պայմաններում անհնար է այսքան դրամական միջոց կուտակել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում