shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում ՀՀ նախագահի խորհրդական Ալիկ Սարգսյանը արձագանքելով այն տեղեկություններին, թե ժամանակին «օրենքով» գողերի համար «Դոլյա վորովսկայա» երգն է երգել ասել է. «Ես հիմա չեմ հիշում՝ փոքր ժամանակ «Դոլյա վորովսկայա»-ն երգե՞լ եմ, թե՞ չէ, բայց գողերի հետ կապը, նրանց համար երգելը միանշանակ չեմ հիշում, քանի որ նման բան չկա: Ասողն անբարոյականի զավակ է: Իմ մասին ով նման բան կարող է տարածել, նա նորմալ մարդ չի, այլ չգիտեմ՝ ինչի արդյունք: Դա աննորմալ երեւույթ է: Այլ հարց ա՝ դա մա՞րդ է, թե՞ կենդանի»:
Ալիկ Սարգսյանը ավելացրել է, որ դեռ լավ է պրծել, քանի որ այդ լուրերը տարածողները կարող են իրենց անբարոյական կյանքն էլ վերագրել իրեն:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում