aravot.am-ը գրում է. «Ժառանգություն» կուսակցության անդամ Դանիել Իոաննիսյանը ներկա է եղել ԿԳ նախարարի խորհրդական Նարեկ Արաքսման-Մանուկյանի եւ Հրայր Մանուկյանի միջեւ խոսակցությանը: Նա նոր մանրամասներ ներկայացրեց, թե ինչ կապ ունի Արմեն Աշոտյանի խորհրդականն ԱԱԾ-ի հետ:
Հիշեցնենք, որ այսօր հրավիրած ասուլիսում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել էր , որ իրենց վարչության անդամ Հրայր Մանուկյանին հավաքագրելու փորձի հետ կապ է ունեցել ԿԳ նախարարի խորհրդականը. «Այստեղ հերթական անգամ հարուցվում է ներկա վարչակարգի ապօրինի վիճակը, 2 գերատեսչությունների մասնակցությունը, կոնկրետ ԱԱԾ-ն եւ երկրորդը՝ կապավորը եղել է ԿԳ նախարարի խորհրդականը: Մենք պիտի պահանջենք իրավապահ մարմիններից, որ իրենք, եթե կարող են, դուրս գան քաղաքականացված ենթակայությունից եւ պարզեն ամեն ինչ»:
Այս հայտարարությանը հետեւել էր Արմեն Աշոտյանի զարմանքն ու տարակուսանքը: Դանիել Իոաննիսյանի խոսքերով՝ «Նախ, նախարարի խորհրդականը՝ Նարեկն է հենց Հրայրին եւ Վլադին (նկատի ունի ԱԱԾ աշխատակից ներկայացած Վլադ Հակոբյանին,- Հ. Ջ.) իրար հետ ծանոթացրել: Նարեկը ծանոթացնում է Վլադին ու Հրայրին ու այդ պահին ինչ-որ զանգ է ստանում ու թողնում-գնում է: Նարեկի գնալուց հետո պարզվում է, որ Վլադը բացարձակապես պատահական չի Հրայրին հանդիպել, ինքը Հրայրի մասին արդեն ամեն ինչ գիտի ու փորձում է «վերբովկա» անել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում