▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աշոտյանի արածին ժպիտով ու հումորով պետք է նայել ու շարունակել քննադատել կրթական ոլորտը

Կրթության նախարարի՝ սառցե ջրով ֆլեշմոբին մասնակցելը շատ ռիսկային քայլ էր վերջինիս կողմից, այսօր մի քանի կարծիքներ լսեցի այս մասին, կային մարդիկ որոնք ասում էին, որ նախարարին չէր սազում, կային մարդիկ, ովքեր ասում էին, որ ահագին զվարճացել են դիտելով տեսանյութը և այսպես շարունակ: Անձամբ ինձ վրա նախարարի կողմից իր գլխին ջուր լցնելու պահը շատ զվարճալի էր, ահագին ծիծաղել եմ ու կարծում եմ, մենք պետք է սովորենք դիտել մեր պաշտոնյաներին որպես մեզ նման հասարակ մարդիկ, ովքեր ևս կարիք ունեն զվարճանալու, մեկ-մեկ խենթություններ անելու ու հանրության առաջ այլ կերպարով ներկայանալու: Ես շատ լավ բաներ գիտեմ, որ եղել է սովետական ժամանակահատվածում և առաջին հերթին դա սովետական դպրոցն էր, որից հիմա ոչինչ չի մնացել, բայց սովետական շրջանի պաշտոնյաներին բնորոշ պաշտոնյաներ մեզ հիմա պետք չեն, իսկ այն ժամանակներից է մեզ մոտ մնացել այն կարծրատիպը, որ չինովնիկը պետք է խիստ հայացքով ու միշտ լուրջ լինի: Այնպես որ՝ Աշոտյանի արածին ժպիտով ու հումորով պետք է նայել ու շարունակել քննադատել կրթական ոլորտը:

Զոհրապ Եգանյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին