Araratnews.am-ը գրել է, որ Individuum Casting Production-ի ղեկավար Աշոտ Սարգսյանին եւ Վրաստանի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի գեղեցկուհի դստերը միասին տեսել են Երեւանի սրճարաններից մեկում:
-Այո, ես էի նրան հրավիրել: Նինին պրոֆեսիոնալ մոդել է: Նրա ծնողների դիրքը ինձ հետաքրքիր չի: Չգիտես ինչու, մարդկանց թվում է, որ եթե մի տեղ կա շքեղ աղջիկ, ուրեմն պարտադիր պետք է լինի նաեւ սիրո պատմություն: Ցավոք պիտի հիասթափեցնեմ: Մեր գործի սպեցիֆիկայից ելնելով շքեղ աղջիկները շատ հաճախ են հրավիրվում, սակայն միայն նկարահանումների համար,- ասել է Աշոտ Սարգսյանը:
Նինին եկել էր Վաչե Ամարյանի «Օլյա» երգի տեսահոլովակում նկարահանվելու համար: Տեսահոլովակի ռեժիսորն էր Ժոռ Մելոյանը, այն միանշանակ կարելի է համարել հաջողված:
Առավել մանրամասն` այստեղ