«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, «Անկախության բանակ» հայրենասիրական միավորում հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) պատրաստվում է Ղուկասյանում նոր ֆիրմայով գործարան կառուցել:
Մեզ հետ զրույցում Աղաբաբյանը հայտնեց, որ պատրաստվում է արտերկիր մեկնել. «Շուկայի հետ կապված խնդիրները լուծեմ իմ ծանոթների, ընկերների միջոցով, որ կարողանանք լավ պարտնյոր ունենանք: Եվ եթե պարտնյորի խնդիրը լուծեցինք եւ եկանք սկսեցինք աշխատանքներ իրականացնել, իմ կարծիքով՝ ճիշտ եւ պատկառելի գործ պետք է անենք, այսինքն՝ աշխատատեղեր ստեղծենք»:
«Անկախության բանակ» հայրենասիրական միավորումը այս ծրագրի ջատագովն է դառնում, մեր բոլոր տղաները այս ծրագրի հետ համաձայն են եւ շարժվելու են դրանով, որ եթե պատերազմ է սկսվում՝ սահմանին ենք, եթե չի սկսվում՝ աշխատատեղեր հիմնենք»,- նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում