▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ասի՝ նստի, Աննա ջան, քո համար էի պահել. Քաղաքացին օդանավակայանում Աննա Հակոբյանին է հանդիպել

Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան էջում գրում է.

Ընկերուհիս հոկտեմբերին Հայաստան տուրիստ էր եկել ԱՄՆ-ից։ Հարցրի Խուճ ջան (Արմինե Մելքումյան) ինչի՞ց ամենաշատը տպավորվեցիր, ասում ա Երևան֊Մոսկվա֊ Մարսել թռիչքից։ Ասում եմ Հայաստանից եմ հարցնում, ոչ թե մարսելներից։ Պարզվում ա էդ թռիչքի ժամանակ ինքնաթիռում Աննային (Աննա Հակոբյան) ա հանդիպել։ Գոգ, ասում ա, էկոնոմ կլասով էր թռնում, պարզ, հասարակ։ Հետը գնացի զրից արեցի, ասում եմ բա թիկնապահնե՞րը, հակադարձում ա` տենց բաներ չկար։ Զրույցից ա պատմում, ասում եմ լսի կարող ա՞ ընկերներ եք եղել, ես չեմ իմացել։ Խնդում ա, թե տենց անկեղծ ու հավեսով խոսացած չկայի պաշտոնավորների հետ։ Ու տենց երկար պատմում ա իրա զգացողություններից` ջերմ ու մարդկային։ Վերջում էլ հավելում ա, թե տրանզիտի ժամանակ սովորական մարդկանց նման իջավ , առանց հատուկ ուղեկցությամբ նստեց ավտոբուսը, որ հասնի էն մի ինքնաթիռին։ Ասում ա` ավտոբուսի մեջ նստելու տեղ չկար, լավ էր մի տեղ կողքիս պահել էի, ասի նստի Աննա ջան, քո համար էի պահել։

Հ.Գ. Էդ ավտո առնել֊ծախելու, դաչա ռեմոնտ֊մեմոնտ անելու ու էդ կարգի ինֆոների համար վաղուց ՀՀ քաղաքացիների ուղեղը բլոկած ա։ Խնայեք ձեր ժամանակն ու մի քիչ մարդ մնացեք։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին