▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արյուն, դիակ, ջարդված մեքենաներ. Halloween-ին ընդառաջ Երևանում սպանություն են բեմադրել

Ֆեյսբուքյան օգտատեր Վահե Լոռենցն իր էջում հրապարակել է կադրեր՝ Հելոուինին ընդառաջ Երևանի քաղաքապետարանի դիմաց բեմադրված սպանությունից:

«Էս Հելոուինի տեսարանը բեմադրած տխմարներն իրենց հաշիվ չե՞ն տալիս, որ տարածքով երեխաներ, կանայք են անցնում, կարող է՝ պատահական հղի կին է անցնում․․․․ ջարդված մեքենաները, ,,դիակն,, ու շատ ,,արյունը,, հեչ էլ հումորային ժանրից չեն։

Հա, անգամ Շտապ օգնության մեքենա էին բերել։

Ո՞նց հասկանանք․ ո՞վ է այս անբարոյականության հեղինակը․․․»,- հրապարակմանը կից գրել է նա:

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին