▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արվեստագետները ցավում են, որ «ընտրող հանձնաժողովը» չգնահատեց Բարսեղ Թումանյանին

Տեղեկացրել ենք, որ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում ինը դիմումատուներից հաղթող են ճանաչվել՝ Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը:

Արվեստագետների շրջանում ՕԲԱԱԹ-ի տնօրենի անառարկելի թեկնածու համարվող աշխարհահռչակ օպերային երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ  Բարսեղ Թումանյանի մրցույթից դուրս մնալու փաստն ափսոսանքով են ընդունել շատերը:

«Թատրոնին օդի նման պետք է Բարսեղի նման մեծության երաժշտի ներկայությունը, ի վերջո թատրոնը պիտի ղեկավարվի այդ ոլորտի նվիրյալների և մասնագետների կողմից»,-ֆեյսբուքյան էջում գրել է  դիրիժոր Վարդան Հակոբյանը:


«Ցավում եմ շատ, որ «ընտրող հանձնաժողովը» չհասկացավ և չգնահատեց Բարսեղ Թումանյանի անձնազոհությունը և նրա ներկայության անհրաժեշտությունը թատրոնում»,- գրել է օպերային երգչուհի Հասմիկ Թորոսյանը:

Նշենք, որ իր` Բարսեղ Թումանյանի գնահատմամբ՝ մրցույթն օբյեկտիվ չէր:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին