Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրուցյում, մեկնաբանելով Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հրաժարականը, նշել է.
«Վարդան Մինասյանի հրաժարականն անսպասելի էր։ Հիմա շատ ակտիվ պետք է աշխատենք նոր մարզիչի նշանակման ուղղությամբ։ Կան մի քանի թեկնածուներ Հայաստանից և դրսից։ Նրանց անունները չեմ կարող նշել։ Առաջիկա օրերին կներկայացվի»,- տեղեկցարել է Արթուր Վանեցյանը։
Հիշեցնենք, որ քիչ առաջ Արթուր Վանեցյանը ՀՖՖ ժողովում միաձայն ընտրվեց կազմակերպության նախագահ՝ փոխարինելով 16 տարի պաշտոնավարած Ռուբեն Հայրապետյանին։
Կարդացեք նաև՝ Արթուր Վանեցյանը ընտրվեց ՀՖՖ նախագահ