▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. ՀԱՅ ԿԱՆԱՆՑ ԿԱՐԾՐԱՏԻՊԵՐԻ ՄԱՍԻՆ

Իմ և ոչ միայն իմ կողմից շատ սիրելի կանայք և աղջիկներ, հիմա ինչ-որ կկարդաք ներքևում ձեզ մոտ կառաջացնի կամ զայրույթ, կամ հիացմունք, կամ ուղղակի անտարբերություն: Ամեն դեպքում, ինձ թվում է գրածս կհետաքրքրի և տղաներին և աղջիկնեին, քանի որ խոսքը ձեր մասին է, կանայք և աղջիկներ: Այս միտքն առաջացավ ինձ մոտ երբ առավոտյան, հերթական աշխատանքային օրը սկսելուց առաջ, աչքովս ընկավ մի հոդված հենց մեր` տղամարդկանց մասին, և այն կարդալուց հետո որոշեցի գրել կանանց տեսակների մասին, որոնց ես հանդիպել եմ իմ կյանքում:

Կանայք, լինելով մեր հասարակության կարկառուն ներկայացուցիչներ, շատ տարբեր են: Այո, տարբերվում են, իրենք հենց իրենցից ու ուզում են հնարավորինս ընգծել այդ բաղձալի տարբերությունը, մեզ` տղամարդկանց ավելի գերելու նպատակով: Այո, կանայք տարբեր են լինում, լինում են գեղեցիկ, տգեղ, խելացի և ոչ այնքան, բերեկազմ, նիհար կամ գեր, ակտիվ, դինջ… Սակայն խոսքս նման տարբերությունների և տեսակների մասին չէ, այլ կանանց կարծրատիպերի մասին: 
Այսպես, ըստ “ժամանակակից” հայ տղամարդու կանայք բաժանվում են մի քանի խմբերի` 
1. “Տան աղջիկ”: Սա գրեթե բոլոր հայ տղամարդկանց “իդեալն” է: Բոլորս, ներքուստ ձգտում ենք գտնել մեր կյանքում մի աղջկա, ով կհամապատասխանի այս տեսակին: Սակայն ինքներս էլ, շատ հաճախ չենք էլ կարողանում բացատրել թե որ հատկանիշներով է բնորոշվում այս տեսակը և որ ավելի կարևոր է, տարբերվում մնացած աղջիկներից: Չնայած բոլորս էլ միանգամից նկատում ենք նրան` մեր “իդեալին”, երբ տեսնում ենք այդ բաղձալի կերպարը, լինի դա դրսում, ինչ որ մեկի տանը կամ աշխատավայրում: Իսկ տեսնելուց հետո հավանում ե՞նք նրան ելնելով ժամանակակից դիտակետից: Ում բախտը ոնց կբերի (շատ հաճախ նրանք այդպես էլ մնում են տանը): 
Հիմնականում այս տեսակը մեր մեջ կարծրացրել են մեր ծնողները, պապիկ տատիկները, այլ կերպ ասած` ավագ սերունդը, հետևաբար մենք, համարելով մեզ ժամանակակից դժվար ենք կարողանում մարսել այս տեսակի բնույթը:

2. “Աղջիկներ/կանայք, ովքեր գիտեն, թե ինչ են ուզում”: Այո, նրանք գիտեն, ու դա բնավ էլ վատ չէ, սակայն վատ է, երբ գիտակցում ես, որ նրանք գիտեն որ ուզում են ոչ թե ում, այլ “ինչ”: Որպես “ինչ” շատ հաճախ հանդիպում են... դե դուք ինքներդ ել պատկերացրեցիք թե ինչ, ու անգլերեն ասած “Long Term” կարգավիճակով` անվերջ, զարգացող ու զարմացնող: Կարևոր չէ թե այդ “ինչ”-ը կոնկրետ ինչ է, այլ այն, որ այդպիսի աղջիկները կկարողանան օգտագործել այս ամենը ավելի մեծ կոնտրաստ ստեղծելու և ընդգծելու իրենց բացահայտ առավելությունները` պայմանավորված այդ նույն ինչով: Տվյալ դեպքում ամենամեծ շահողը հենց ինքն է` կինը, իսկ տուժածը կամ անտարբերության զոհը` հենց ինքը` այդ “ինչ”-ի տերն ու իսկական կրողը:
Սովորաբար այս տեսակը օժտված է լինում իրեն հատուկ էգոիզմով և մեծամտությամբ ու լիովին զուրկ է լինում անկեղծ սիրելու կարողությունից: Երբ խոսքը հասնում է սիրուն, մնացյալը լռություն է: Նրանք հաճախ մի տղամարդով չեն կարող բավարարել իրենց “հոգևոր” պահանջները և միշտ փնտրում են այն, ինչ պակասում է (չգիտակցելով թե ինչ է պակասում, կամ պակասում է արդյոք, թե ոչ), այն ինչ նրանց գայթակղում է, չհասկանալով որ անհնար է միշտ լինել գայթակղված: Եվ ցավելին այն է, որ այս ամենը նրանց shopping է հիշեցնում:

3. “Աղջիկներ/կանայք, ովքեր գիտեն, թե ինչ են անում”: Տղամարդկային երևակայությունն ու պահանջները բավարարող շատ “բարի հրեշտակներ”: Մենք` տղամարդիկ, ինքներս չենք հասկանում, թե ինչպես ենք վերաբերվում այս տեսակին: Կամ շատ “սիրում” ենք, քանի որ սովորաբար վերջում տրվող հարցերը չենք լսում: Գտնում ենք ուրախություն ու ապրում ենք հասարակ տղամարդկային երջանկության պահեր: Կամ լցվում ենք սարսափելիության աստիճանի հասնող անտարբերությամբ: Ցանկացած դեպքում այս տեսակը, մեզ` տղամարդկանց, վերաբերվում է նույն կերպ, ինչպես որ մենք նրանց: Նման կանանց դժվար է լուրջ վերաբերվել, սակայն, ինչպես հասցրել եմ տեսնել, բացառություններ էլ են լինում:

4. “Աղջիկներ/կանայք, ում մենք իսկապես փնտրում ենք” Իմ կարծիքով այս տեսակը այն ոսկե միջինն է որը փնտրում է ժամանակակից հայ տղամարդը: Նրանք գիտեն, թե ում են ուզում սիրել, ինչպես են ուզում սիրել: Կարող են երջանկացնել ու դրանով երջանկանալ: Չեն սիրում քեզ ինչ որ կոնկրետ բանից ելնելով, այլ ընդհանուր` քո ամեն ինչի համար, քո յուրօրինակության և նույնատիպության համար: Կլինեն քո կողքին ու կմնան քո հետ ինչ էլ որ լինի: Այս տեսակին ես անվանում եմ սիրող: 

Այո, կանայք բազմազան են, և իմ նշած տեսակները ամբողջական լինել չեն կարող ու չեն էլ հավակնում դրան: Այո, նրանք տարբեր են` չար, բարի, համեստ, բռնկվող, սակայն մենք ձեզ հենց այդպես էլ հավանում ենք: Չենք կարող ապրել առանց ձեզ: Այո ձեզ հետ դժվար է, իսկ առանց ձեզ` գրեթե անհնարին:
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ  գրառումը ֆեյսբուքյան իր էջից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին