«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությունը վաղվա նիստում հավանություն է տալու «Ասպար ԱՐՄՍ» ընկերությանը զենք արտադրելու 3 տարվա լիցենզիա տալու որոշմանը:
Մեր տեղեկություններով՝ «Ասպար ԱՐՄՍ»-ը պատկանում է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ անդամ Արթուր Աղաբեկյանին: Մենք փորձեցինք ընկերության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ նաեւ Աղաբեկյանից, սակայն նա չպատասխանեց մեր զանգերին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: