▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արթուր Ալեքսանյանի անվան սպորտային նոր համալիրի շինարարությունը կասեցվա՞ծ է»․ Դերենիկ Մալխասյան

Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի քանի օր է բոլորի ուշադրությունը սևեռված է Փարիզի օլիմպիական խաղերում մեր ըմբշամարտիկների ելույթներին: Երեկ տաղանդավոր ըմբշամարտիկ Արթուր Ալեքսանյանը Փարիզում նվաճեց օլիմպիական արծաթ: Իսկ ի՞նչ փուլում է Գյումրիում Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցման աշխատանքները: Իմ տեղեկություններով 2021 թվականից ընթացող շինարարությունը գրեթե դադարեցված է, շինարարական աշխատանքներում լուրջ խնդիրներ են առաջացել:
Ուրախ կլինեմ, որ ինֆորմացիան իրականությանը չհամապատասխանի: Ամեն դեպքում սպասում ենք արձագանքների:
Թե չէ ստացվում է, որ կառավարությունը նույնիսկ մի սպորտային համալիրի կառուցում չի կարող վերահսկել ու 3 տարում մի շենք չեն կարողանում կառուցել: Բայց փիարվելուց համաշխարահին մասշտաբով են փիարվում:


Լուսանկարն ու տեսանյութը այսօր են արված»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին