Եվրոպայի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, պարտության մատնելով թուրքմեն Արսլան Սապարմամեդովին, հունգարացի Ադամ Վարգային և բելառուս Ալեքսանդր Հրաբովիկին, չորրորդ գոտեմարտում 3:1 հաշվով հաղթեց 2012-ի օլիմպիական չեմպիոն, իրանցի Ղասեմ Ռեզային և դուրս եկավ Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչ:
Գյումրեցի ըմբիշը փաստացի իր համար ապահովել է առնվազն արծաթե մեդալ: Նշենք, որ Արթուր Ալեքսանյանը աշխարհի առաջնության եզրափակիչ է դուրս գալիս երկրորդ տարին անընդմեջ: