Ֆինլանդիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում` 98կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Ալեքսանյանը եզրափակիչ գոտեմարտում հաղթանակ տանելով Թուրքիայի ներկայացուցիչ Իլդեմի նկատմամբ հռչակվեց Եվրոպայի եռակի չեմպիոն:
Հիշեցնենք, որ Արթուր Ալեքսանյանը Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է և աշխարհի առաջնության փոխչեմպիոն:
Հ1-ի ուղիղ եթերում` Արթուր Ալեքսանյանի հաղթանակի առիթով Եվրոպայի առաջնությունում հնչած ՀՀ օրհներգը Հանրայինի եթերում հեռուստադիտողները չդիտեցին, քանի որ հեռարձակումն ընդհատվեց. մոտենում էր լրատվական թողարկման ժամը: