Գերմանական Հալլե քաղաքում ավարտվեց հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ թվով 4-րդ հանդիպումը: Այս մենամարտի 6-րդ ռաունդում Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին:
Հիշեցնեմ, որ այս հանդիպումից բացի Արթուր Աբրահամը և Ռոբերտ Շտիգլիցն արդեն 3 անգամ մենամարտել էին. առաջին անգամ հանդիպել են 2012թ. օգոստոսի 25-ին, Բեռլինի O2 World մարզապալատում: Այդ օրը Արթուր Աբրահամը, մրցավարների միաձայն որոշմամբ միավորների առավելությամբ հաղթեց` նվաճելով Շտիգլիցին պատկանող աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Հետո Աբրահամը ռեւանշի հնարավորություն տվեց Շտիգլիցին, եւ կորցրեց իր տիտղոսը երկրորդ մենամարտի ժամանակ: Մենամարտը կայացավ 2013 թ. մարտի 23-ին Գերմանիայի Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում: Այս մենամարտում Աբրահամը երրորդ ռաունդում աչքի վնասվածք ստացավ, բժիշկը դադարեցրեց մարտը եւ Շտիգլիցը տեխնիկական նոկաուտով հաղթեց:
Բռնցքամարտիկների 3-րդ հանդիպումը կայացել է 2014 թ. մարտի 1-ին, գերմանական Մագդեբուրգ քաղաքի Getec մարզահամալիրում, որտեղ դարձյալ միավորների առավելությամբ հաջողության հասավ մեր հայրենակիցը:
Այսպիսով, նրանց հաշիվը 3:1 է:
Արթուր Աբրահամը նոկաուտի ենթարկեց Ռոբերտ Շտիգլիցին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet