armsport.am-ի խնդրանքով Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, մեկնաբանել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` Դորտմունդի «Բորուսիա» տեղափոխվելու լուրը:
«Շատ ուրախ եմ, որ Հենրիխի պես տաղանդավոր մարզիկը գալիս է այստեղ` Գերմանիա: Վստահ եմ, որ նրա շնորհիվ հայ ազգի անունը բազմաթիվ անգամ կհնչի ողջ աշխարհում: Հենրիխը լավ մարզիկ է, լավ մարդ, լավ ընկեր, նրա մասին միայն լավը կարող եմ ասել: Նա արդեն բազմաթիվ ձեռքբերումներ է ունեցել, միշտ փայլել է ֆուտբոլում, եւ ակնհայտ է, որ նա դեռ շատ ավելի մեծ ձեռքբերումների կհասնի: Շնորհավորում եմ Հենրիխին` մաղթելով լուսավոր ճանապարհ»,- ասաց Արթուր Աբրահամը: