ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ արտերկրում հանդես եկող ազգային հավաքական թիմերի ֆուտբոլիստներին պաշտոնական կամ ընկերական հանդիպումներին մասնակցելու նպատակով ազգային հավաքականներ հրավիրելու ՖԻՖԱ-ի ընթացակարգերի համաձայն, այսօր ՀՖՖ հավաքական թիմերի բաժինը պաշտոնական հրավերներ է ուղարկել համապատասխան ակումբներին:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը արտերկրում հանդես եկող ֆուտբոլիստներից Հայաստանի ազգային հավաքական է հրավիրել հետեւյալ ֆուտբոլիստներին.
- Ռոման Բերեզովսկի, «Դինամո», Մոսկվա, Ռուսաստան
- Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
- Արթուր Եդիգարյան, «Կայրաթ», Ղազախստան
- Կառլեն Մկրտչյան, առանց ակումբ
- Հենրիխ Մխիթարյան «Բորուսիա», Դորտմունդ, Գերմանիա
- Էդգար Մանուչարյան «Ուրալ», Ռուսաստան
- Գևորգ Ղազարյան «Օլիմպիակոս», Հունաստան
- Նորայր Ասլանյան, «Ալմեր Սիթի», Հոլանդիա
- Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
- Մաուրո Գևգեոզյան, «Ալիանսա», Պերու
- Մարկոս Պիզելի, «Ակտոբե», Ղազախստան
- Հրայր Մկոյան, «Էսթեղլալ», Իրան
- Զավեն Բադոյան, «Գոմել», Բելառուս
Արտերկրում հանդես եկող մյուս ֆուտբոլիստների անունները Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը կհրապարակի գործնական ուղևորությունից վերադառնալուց հետո:
Հայաստանի ազգային առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստների հրավերները կուղարկվեն ավելի ուշ: