▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտաքին հետախուզական ծառայության ղեկավարն առաջարկում է «փակել» ԱԱԾ-ն

168.am-ը գրում է. Օգոստոսի 23-ին իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման է դրվել «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Նախագծի հեղինակն Արտաքին հետախուզական ծառայությունն է: Այս կառույցը ստեղծվել է 2022թ. դեկտեմբերի 23-ին ընդունված «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքով»: Ըստ օրենքի՝ Ծառայությունն իր գործունեության առանձահատկություններով պայմանավորված՝ ոչ միայն առնչվում է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին, այլ նաև իր իրավասության սահմաններում պետք է իրականացնի նման տեղեկությունների պահպանություն և պաշտպանություն։

Ներկայումս, «Պետական գաղտնիքի մասին» 2023թ. մարտի 1-ին ընդունված ՀՕ-49-Ն օրենքով՝ պետական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվություն տալու լիազորություն, պետական գաղտնիք պարունակող տեղեկություններին առնչվելու թույլտվություն ունեցող անձանց նկատմամբ Օրենքի 21-րդ և 22-րդ հոդվածներով նախատեսված հիմքերի առկայության վերաբերյալ կասկածներ առաջանալու դեպքում ստուգողական՝ օրենսդրությամբ սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու և մի շարք այլ լիազորություններ ունի բացառապես լիազոր մարմինը՝ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ)։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին