▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արտահայտություններ, որոնք եթե ասեիր 25 տարի առաջ քեզ աննորմալի տեղ կդնեին

Այսօր համացանցում մի գրառում կարդացի «Արտահայտություններ, որոնք եթե ասեիր 25 տարի առաջ քեզ աննորմալի տեղ կդնեին»:Հավանածներս արտատպում եմ ու մի քանի բան էլ իմ կողմից եմ ավելացնում:

1.Դե կզանգես ձեռքիս

2. Ընկերներով գնում ենք ձոր քեֆի, կզանգես

3. Լսի այնքան խոսացի հետդ ձեռքս սառել փայտացել է 

4.Ո՞ւր ես չեմ հասկանում 20 րոպե է արդեն նամակ եմ գրել պատասխան չկա

5. Ճանապարհին Պաոլո Կոելիոյի գիրքը լրիվ լսեցի վերջացրի 

6. Երեկ տնային կինոթատրոն եմ գնել

7.Հա շատ լավ ֆիլմ էր, երեկ հեռախոսով տեսա

8. Երեկ պատիս գրառում էր թողել

9.Լսի այնքան լավ տուլետ ունեն գնամ նկարվեմ գամ

10. Իր կերած ուտելիքների նկարներն ավելի շատ է քան իր սեփականը

11.Հեռախոսս $ 1000 ով եմ գնել

12. Զանգիր Ամերիկա թոռներիս տեսնեմ կարոտել եմ

13. Ծովահենները հարձակվել են չեմ կարողանում մտնել անձանական փոստս

14.Քարտիս միջից չկարողացա գումար հանել, կուլ գնաց
կարող եք շարունակել...

Հարություն Մնացականյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին