armnewstv.am-ը գրում է. Նոր Արեշ թաղամասի 9-րդ փողոցի բնակիչների անդորրը խախտվել է: Երեկվա կրակոցներից դեռ ուշքի չեն գալիս: 32-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը ցնցել է բոլորին: Հարևանները դժվարանում են անցյալով խոսել Արսենի մասին, ասուն են` խելոք ու համեստ տղա էր: Դեպքը տեղի է ունեցել 43-րդ դպրոցի մոտ` երեխաների աչքի առաջ: Արյան հետքերը դեռ ասֆալտի վրա են: Դեպքից րոպեներ առաջ նա դուրս է եկել խանութից ու քայլել տան ուղղությամբ: Խանութի աշխատակիցը 6 կրակոց է լսել, աղմուկ ու ճիչ, մինչև դուրս է եկել խանութից, Արսենին գետնին ընկած է տեսել: Կատարվածից հետո բոլորը շոկի մեջ են, հարևանները տեսածն ու լսածը արդեն պատմել են ոստիկաններին, նորից խոսել ու կատարվածը վերապրել չեն ցանկանում: Վստահեցնում են` Արսենը ոչ մեկի հետ խնդիր չի ունեցել:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում