Esem.am-ը գրել է, որ դերասան, այժմ «Հարազատ թշնամի» սերիալում նկարահանվող Արսեն Լևոնյանի սիրտը զբաղված է:
Արևը 19 տարեկան է, Արսենը` 23: Դերասանի փոխանցմամբ` ինքն ու մասնագիտությամբ լեզվաբան Արևը արդեն երկու ամիս է, ինչ հանդիպում են: Զույգը ծանոթացել է երևանյան ակումբներից մեկում: «Ակումբներից մեկում, որտեղ պարբերաբար համերգներ են տեղի ունենում, ես նվագում ու ասմունքում էի: Այդ համերգներից մեկի ժամանակ էլ հանդիպել եմ Արևին»,- ասել է դերասանը: Ինչ վերաբերում է հարաբերությունների օրինականացմանը` Արսենը նշել է, որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Նշենք, որ Արսենի ընտրյալը երգահան Էդուարդ Զորիկյանի դուստրն է:
Առավել մանրամասն` այստեղ