▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արսեն Արշակյանն արձագանքել է ՃՈ օրինախախտ տեսուչների մասին տեսանյութին

Երևանի ճանապարհային ոստիկանության պետ Արսեն Արշակյանն, արձագանքելով Asekose.am-ի` «Ինչպես երևում է ՃՈ-ում օրինախախտ տեսուչների պակաս չկա. Արձանագրել է թաքնված տեսախցիկը» հրապարակմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նախ շնորհակալություն  տեսանյութը տեղադրող քաղաքացուց: Տեղեկացնում եմ, որ ինձ մոտ է կանչվել ծառայություն իրականացնող և տեսանյութում նկարված կարգախմբի ծառայողները, ինչի արդյունքում զեկուցվել է վերադասին ծառայողական քննություն նշանակելու համար»

Հիշեցնենք, որ  օրերս աշխատանքից ազատվել էին ՃՈ երկու տեսուչներ, ովքեր ականջալուր չէին եղել ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հորդորներին` ուղղված ՃՈ համակարգի աշխատակիցներին ու ղեկավարներին. այն էր` բացառել վատ աշխատանքն ու այնպիսի դրսևորումները, որոնք բնակչության շրջանում դժգոհության առիթ են դառնում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին