«Մեր շուրջը տեսնում ենք կարճահասակ տղամարդիկ, կարճահասակ աղջնակներ, այդ ամենը ցինկի պակասի պատճառով է»,-Ծաղկաձորում ցորենի ալյուրի հարստացումը միկրոտարրերով՝ երկաթով եւ ֆոլաթթվով թեմայով քննարկման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը. նրա այս խոսքը բուռն քննարկման թեմա է դարձել համացանցում:
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն, օրինակ, գրել է.
«Կառավարությունը հիմա էլ սկսել է եվգենիկայով* զբաղվել՞։ Այ մարդ, ես չեմ ուզում... Ինձ առանց դրա էլ սաղ օրը ինչով ասես չեն բթում, հիմա էլ էս։ Պարտադրված լավություն...»:
Լրագրող Գրիշա Բալասանյանն էլ հետևյալ կերպ է արձագանքել առողջապահության նախարարի խոսքին` «հետաքրքիր է, իսկ եթե որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ խելք չունեն, դա ինչի՞ պակասից է»:
*Եվգենիկա նշանակում է լավասերում մարդկային ցեղի
Նացիստական Գերմանիայում եվգենիկա կոչվող տեսությամբ հասարակությունից նախածննդյան և հետծննդյան ամենատարբեր մեթոդներով հեռացվում-ոչնչացվում էին մտավոր և մարմնական խեղումներ ունեցողներին, ինչը ֆաշիզմ էր:
Առողջապահության նախարարը ֆաշիզմի կողմնակի՞ց է
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet