▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առուշանյանը չի կարող պաշտոնավարել իբրև Գորիսի համայնքապետ, 5 տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ

Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը ամփոփոխ է թողել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կայացված վճիռը. տեղեկությունը Այսօր.am-ին հաստատել է Առուշ Առուշանյանի փաստաբան Արմեն Մելքոնյանը, ով հրաժարվել է այլ մեկնաբանություններ տալ։ 

«Նշենք, որ, ըստ դատական ակտի, Առուշանյանի նկատմամբ որպես պատիժ է կիրառվել տուգանքը, և որոշվել է 5 տարի ժամկետով սահմանափակել ՏԻՄ ղեկավար պաշտոն զբաղեցնելու իրավունքը։

ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշ Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, նրան ներկայացրել դատական ակտը, վերջինիս վերցրել հաշվառման։ Ըստ այդմ էլ Առուշանյանը «տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»»,-գրում է սկզբնաղբյուր կայքը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին