▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Առուշ Առուշանյանը ձգտել է «օրենքով գող» դառնալ. քրեականները նրան «արտաքսել են» Երեւանից.«Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ Գորիսի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, ՏԻՄ ընտրություններում քաղաքապետի թեկնածու, ՀՀԿ-ական Առուշ Առուշանյանն ամեն կերպ փորձում է խուսափել զինծառայությունից. այսօր էլ նա դեռ զորակոչային տարիքի է՝ 26 տարեկան: Բայց չի զինակոչվել՝ առողջական խնդիրների վերաբերյալ զավեշտալի հիվանդությունների մասին փաստաթղթեր ներկայացնելով:

Փոխարենը, ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, ժամանակին Առուշանյանը փորձել է իրեն դրսեւորել քրեական աշխարհում՝ ձգտելով անգամ «օրենքով գող» դառնալ: Այդ նպատակով նա նույնիսկ դաջվածքներ է արել, քրեական տարրերի հետ Երեւանում փորձել հարաբերություններ հաստատել:

Սակայն այդ ճանապարհին տարբեր սխալներ է թույլ տվել, ու բանը հասել է նրան, որ «գողականները» Առուշանյանին պարզապես արտաքսել են Երեւանից: Այս տեղեկությունները «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց ճշտել անձամբ Առուշանյանից, սակայն նա այդպես էլ չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին