Դատարանը մասնակիորեն բավարարեց Պրոբացիայի ծառայության միջնորդությունը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ։ *** |
«Մենք մեր գաղափարների, սկզբունքների համար մեր կյանքն ենք միշտ պատրաստ եղել տալ։ 1 տարի 8 ամիսը շակալադնի ա»,- դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ անդրադառնալով դատարանի այսօրվա որոշմանը։ «Չեմ էլ ուզում ինչ-որ բան ինձ թույլ տալ ասել դատարանի վճռի վերաբերյալ։ Թեկուզ լինեմ կալանքում, միջոցներ կգտնվի քաղաքը ճիշտ ղեկավարելու համար, ու ճիշտ էլ ղեկավարվելու է»,- հավելեց Առուշանյանը։ *** |
«Ես մտածում եմ, որ այս ամեն ինչը քաղաքական որևէ գործառույթի մեջ չէ»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը: «Ես պատրաստ եմ ցանկացած սցենարի՝ կալանքին էլ, ամեն ինչին էլ։ Ու դրա տակ քաղաքական ինչ-որ բաներ չեմ ուզում փնտրել»,- նշել է Առուշանյանը։ |
Առուշ Առուշանյանը 1 տարի 8 ամիս 3 օր ժամկետով ազատազրկման դատապարտվեց
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet