Մեկ տարուց ավելի է, ինչ Առնոլդ Շվարցենեգերին հաջողվում էր թաքցնել իր սրտի նոր տիրուհուն:
Սակայն գաղտնիքն այլևս բացահայտված է:
Օրերս Շվարցենեգերն այցելել է հայրենիք՝ Ավստրիա, ուր հրավիվել էր որպես պատվավոր հյուր՝ մասնակցելու դահուկասպորտի մրցաշարին:
Նրան ուղեկցում է իր սիրելին՝ Հիզեր Միլիգանը:
Հիշեցնենք, որ երկու տարի է, ինչ «տերմինատորը» ամուրիների շարքում է: Հեռուստալրագրող և նախագահ Ջոն Քենեդիի զարմուհի Մարիա Շրայվերից նա բաժանվեց իրենց «արծաթե հարսանիքից» ընդամենը երկու շաբաթ անց: Այդ ամուսնությունից զույգն ոնի 4 զավակ:
Բացի այդ, 10 տարի առաջ Շվարցենեգերը հայր է դարձել արտաամուսնական կապի ծնված ևս մեկ երեխայի, ում ունեցել էր իր տնային աշխատակցուհիներից մեկը: Այդ մասին Առնոլդը պատմել է նախանգապետի պաշտոնից հեռանալուց հետո միայն: