▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմյաշկա կուպեցները նախ մեզ են պարտական, որ էս մի թիզ քարքարոտ հողը դեռ պահում ենք

Այն ինչ ուզում եմ ասեմ, գիտեմ մի փոքր տարօրինակ է ու կոռեկտության սահմաններից դուրս, սակայն ամեն դեպքում ներողություն խնդրելով հանդերձ ընթերցողից կասեմ. անկախ այն հանգամանքից, թե ով է կազմակերպիչը. Ռ. Վարդանյանն ընդամենը գործարար է ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի ու անտեղի մենք ենք նրա դերն այդքան գերագնահատում հետևեք նրանց Մոսկվայում ու Երևանում, տեսեք տարբերությւոնները ու կհասկանաք ամեն բան թե ինքը թե <<ուշահաս>> Արա Աբրահամյանը ավելիւն չեն քան ցարի ժամանակվա <<կուպեց արմյաշկաները>> Զիմզիմովի հավաքական կերպարի մեջ ամփոփված: Եթե որևէ ռուս օլիգարխ էստեղ քաղաք Էջմիածնի ճանապարհին կառուցվող ռուսական եկեղեցու տարածքում թեկուզ գարեջուր խմի Պուտինը դրա ականջնեը <<շան թուլի>> նման կկտրի... ուրեմն` ինչ ենք մենք ավելորդ բարեկրթություն խաղում, ավելի կարևոր սրբություն ունենք, քան մեր սրբավայրեն են մեր, եկեղեցիները ու վանքերը: Կարծում եմ ասելիքս տեղ կհասնի ու կհասկանք, որ հենց նույն արմյաշկա կուպեցները նախ մեզ են պարտական, որ էս մի թիզ քարքարոտ հողը դեռ պահում ենք:

 

Նարեկ Գաբրիելյան

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին