Armcomedy-ին գրում է. Երևան–Օրերս ArmComedy.com լրատվական կայքը հրապարակել էր տեղեկություն այն մասին, որ ՀՀԿ անդամ Հակոբ Ճ. Հակոբյանը սպառնում է նկարել ֆիլմ Տիգրան Մեծի մասին: Սույնով ցանկանում ենք հայտնել, որ տվյալ հոդվածը չէր համապատասխանում իրականությանը:
«Որևէ աղերս իրական դեպքերի հետ այս հոդվածը չունի», – նշում է չարաբաստիկ հոդվածի հեղինակ Սերգեյ Սարգսյանը, – «Ցավում եմ, որ նման հիմար ապատեղեկատվություն եմ տարածել և զգալի հարված հասցրել հայկական կինոարվեստին: Չգիտեմ՝ որտեղից այդքան չարություն և տգիտություն է մտել մեջս…»:
Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում