Life.panorama.am-ն հարցազույց ունի երգչուհի Արմինե Նահապետյանի հետ է, ով միշտ ու բոլոր առումներով առանձնացել է իր ոճով:
Հատված հարցազրույցից.
-Հայտնի մարդիկ միշտ էլ խոսակցությունների թիրախում են հայտնվում: Ինչպե՞ս եք վերաբերում:
-Գիտեք, պարբերաբար բամբասանքներ, չարախոսություններ լինում են, որոնք և ծիծաղ, և զայրույթ են առաջացնում… Բայց, երբ ընտրում ես մասնագիտություն, պետք է պատրաստ լինես, որ այդ մասնագիտությունը ունի նաև կողմեր, որոնք կարող են քեզ բարկացնել… Այնպես որ, որքան էլ տարօրինակ թվա՝ սովորական է դարձել: Ո՞վ է ասել, որ բոլորը քո մասին պետք է լավը խոսեն կամ մտածեն… Այդպես չի լինում… Թող ասեն, թող խոսեն… Իրականում դու այն ես, ինչ կաս…
-Ի դեպ, վերջերս խոսակցություններ էին շրջանառվում, որ պատրաստվում եք ամուսնանալ: Իրականությանը համապատասխանո՞ւմ է:
-Ոչ, նման բան չկա:
-Ձեր facebook-յան էջում նշված է, որ նախորդ տարվա դեկտեմբերի 21-ից հանդիպում եք (in a relationship)…
-Մեկնաբանություններ չունեմ…