▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմինե Գրիգորյանը` Սամվել Գրիգորյանի ավտովթարի մասին

Արդեն տեղեկացրել էինք, որ այսօր հուլիսի 15-ին, երգիչ Աամվել Գրիգորյանը ավտովթարի է ենթարկվել: Ըստ տարածված լուրերի երգիչը ազդրի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց, որպեսզի վիրահատական միջամտության ենթարկվի:

Asekose.am-ի թղթակիցը կապ հաստատեց Սամվելի քրոջ` Արմինե Գրիգորյանի հետ, ով հերքեց տարածված լուրերն ասելով, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում.

«Ես չեմ հասկանում, թե ինչու են նման բաներ գրել: Իրականությանը չի համապատասղանում այդ լուրերը: Վարկանիշ հավաքելու համար պետք չէ նման աներևակայելի տեղեկություններ տարածել: Իրականում թեթև հարված է տեղի ունեցել երկու մեքենաների միջև, իսկ վարորդներն էլ գնացել են հիվանդանոց, որպեսզի ստուգեն արդյոք ամեն ինչ կարգին է իրենց մոտ, թե ոչ: Փառք Աստծո, երկուսի մոտ էլ ամեն ինչ կարգին է»:

Հեղինակ` Անահիտ Հարությունյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին