▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը պատասխանեց Սալոմե Զուրաբիշվիլիի՝ Բաքվում արված աղմկահարույց հայտարարությանը

Վրաստանի նախագահը  Երեւան է ժամանել Բաքվում արած աղմկահարույց հայտարարությունից հետո: Հիշեցնենք, որ Սալոմե Զուրաբիշվիլին ասել էր, որ Վրաստանն ու Ադրբեջանը  վերապրում են այն, ինչը նկատի ունի երկրի օկուպացիա, երբ քո երկրի տարածքային ամբողջականությունը դեռևս վերականգնված չէ: 
Երևանում, կարծես, իր վրացի գործընկերոջը օգնության հասավ Արմեն Սարգսյանը, ով լրագրողներին հայտարարեց, որ տիկին Սալոմեն համակարծիք էր իր հետ , որ հիմնահարցերն ու հակամարտությունները նույնական չեն, հետևաբար նույնական չեն նաև  դրանց կարգավորման հիմքերը: 

 

 

Արմեն Սարգսյանը, մասնավորապես, հայտարարել է. Հակամարտությունների լուծումները պետք է փնտրել բացառապես խաղաղ ճանապարհով՝ միջազգային իրավունքի և նորմերի, իսկ Արցախի դեպքում՝ ինքնորոշման իրավունքի հարգանքի հիման վրա:

Արմեն Սարգսյանի խոսքն՝ ամբողջությամբ՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին