ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, 83-ամյա Արմեն Ջիգարխանյանը հոսպիտալացվել է. նա գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում:
Այս մասին հայտնել է Արմեն Ջիգարխանյանի պաշտպան Եվգենիյ Պարֆենովը:
Նրա խոսքով՝ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: «Արմեն Բորիսովիչ Ջիգարխանյանը գտնվում է Մոսկվայի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը բժիշկների կողմից գնահատվել է միջին ծանրության, բայց կայուն», ասել է պաշտպանը: Նա դերասանի ախտորոշումը չի հայտնել, նշելով, որ դա բժշկական գաղտնիք է: Տարվա սկզբից սա Ջիգարխանյանի հինգերորդ հոսպիտալացումն է: