«Հրապարակ» թերթը գրում է. «Հանրային ռադիոյի աշխատակազմը կրկին քննարկում է իր սիրելի նախկին տնօրենի՝ Արմեն Ամիրյանի պաշտոն ստանալու հարցը։ Այստեղ լիահույս են, որ նոր վարչապետը կգնահատի Ամիրյանին, որին 2015-ի դեկտեմբերին հանեցին տնօրենի պաշտոնից եւ նշանակեցին Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ։
Թեպետ նաեւ արձանագրում են, որ գործող իշխանությունը, մասնավորապես Սերժ Սարգսյանը, պարզվեց՝ այնքան էլ չի գնահատում նրան։ Սեպտեմբերի 5-ին Հանրային ռադիոյի 90-ամյակի արարողության ժամանակ, որին մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը, ոչ ոք չի հիշատակել 18 տարի տնօրեն աշխատած Ամիրյանի վաստակը։ Ամիրյանն անչափ վիրավորվել է այդ վերաբերմունքից։ «Տպավորություն էր, կարծես ռադիոն ստեղծվել է վերջին 6-ամսում՝ Արման Սաղաթելյանի օրոք»,- նշում էին ռադիոյի աշխատողները»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում