▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Ամիրյանը` քրոջ անհետացման մասին

PressIdent.am-ը, հիշեցնելով, որ մամուլում տեղեկություն է տարածվել, որ «Նե» ամսագրի գլխավոր խմբագիր Անահիտ Ամիրյանը՝ Արմեն Ամիրյանի հարազատ քույրը, անհետացել է և որ,  ըստ տարածված լուրերի,  վերջինս պարտքով գումարներ է վերցրել տարբեր մարդկանցից ու անհետացել, նշում է, որ այդ մասին խոսել է  Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի հետ, ով  հայտնել է. «Որևէ մեկնաբանություն չեմ կարող տալ, որովհետև ես տասը տարուց ավելի է` նրա հետ որևէ կապ չունեմ և, բնականաբար, չեմ կարող իմանալ, թե որտեղ է, կամ ինչով է զբաղված եղել մինչև անհետանալը»,- նշել է Ամիրյանը` հավելելով, որ իր ընտանիքի անդամները նույնպես որևէ շփում չունեն Անահիտի հետ: «Ցավում եմ կատարվածի համար. շատ վատ բան է: Ոչ միայն նրա, այլ ընդհանրապես նման մարդկանց համար շատ ցավում եմ, որ այդ տեսակ քայլերի են գնում, բայց Աստծու սիրուն, ես ինչ կարող եմ անել: Գիտեք, նույնիսկ երեխաները ծնողների քայլերի համար պատասխանատու չեն. Չգիտեմ՝ ինչ ասել»,- PressIdent.am-ի հետ զրույցում ավելացրել է Հանրային ռադիոյի գործադիր տնօրենը:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին