Երեկ՝ հուլիսի 11-ին, Գլենդելում հրազենային կրակոցից վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը:
Ինչպես հայտում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեռևս հայտնի չէ՝ ինչ հանգամանքներում է շուրջ երկու տարի ԱՄՆ-ում բնակվող Միրիջանյանը վնասվածքներ ստացել։
Միրիջանյանն Արմավիրի մարզպետի պաշտոնում նշանակվել էր 2018թ-ին: Մինչ այդ նա զբաղեցրել էր ԱՆ «Նուբարաշեն» հոգեբուժական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի պաշտոնը: