▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արման Սահակյանը վաճառում է բիզնեսները. սնանկացման ուղտը չոքել է նաև նրա դռանը.«ՉԻ»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական պատգամավոր Արման Սահակյանը «Պրես Ստենդ»  ընկերության գործունեությունը ձախողելուց հետո անցել է իր մյուս բիզնեսների վաճառքին։

«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ պատգամավորը վաճառքի է հանել նաեւ «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։ Նշենք, որ  ոչ վաղ անցյալում պատգամավորը գնել էր  սնանկացած «Սթար» սուպերմարկետների ցանցը եւ փոխելով անվանումը դրանց տեղում հիմնել էր «Կրպակ» սուպերմարկետների ցանցը։

Փաստորեն, պատգամավորի բախտը չէր բերել, սնանկացման ուղտը չոքել է նաեւ նրա դռանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին