▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արժեքային քաոս

Մեծն Կոմիտասի՝ Կոմիտաս վարդապետի (Սողոմոն Սողոմոնյան) մասին կենսագրական մի թվականի ճշգրտման հարց ունեմ ու բնականաբար առաջին բանը, որ անցնում է մտքովս ամենակարող GOOGLE-ին դիմելն է։ Այդպես էլ անում եմ՝ <<Կոմիտաս վարդապետ>> հավաքում եմ որոնման լուսամուտում ու նույն վայրկյանին էլ կարկամում զապմանքից։ 
<<Կոմիտաս վարդապետ>> որոնման արդյունքում նախ էջը բացվում է Կոմիտաս վարդապետ Հովնանյանի նկարներով (սա այն վարդապետն է, որ առատորեն բոլոր լրատվամիջոցներում է ու նույն գիտակությամբ, կրքով ու համոզումով խոսում է, խոսում...)։
Հետաքրքրությունս, իսկ ավելի ճիշտ վիրավորված զարմանքս դրդում է հաշվել, թե որոնման արդյունքում քանի նյութ է բացվում առաջին էջում։ Զարմանքից հուսահատություն մեկ ակնթարթից էլ քիչ է։ Առաջին էջում բացված Կոմիտաս վարդապետ 10 հղում, նյութերից յոթը վերաբերում են նույն Կոմիտաս վարդապետ Հովնանյանին...
Մարզական լրագրողների բառապաշարով՝ յոթ երեք հաշվով առջևում Կոմիտաս Հովնանյանն է։ 
Իհարկե, Կոմիտաս Հովնանյանը մեղավոր չէ, ոչ էլ՝ GOOGLE, անշուշտ, բայց հաստատ, հաստատ ինչ-որ տեղ, ինչ-որ բան ճիշտ չէ։ Իսկ արժեքային այս քաոսը խեղդում է մեզ, դարձել է վավերական կենսակերպ, խեղդում է ամենուր, ամեն վայրկյան, ու աղմուկի մեջ գնալով դժվարանոմ է մաքուր, անեղծ ձայն լսել-ճանաչելը... միթե պիտի հանդուրժե՞նք, որ որոմն ուտի ցորենը։

 

Լիլիթ Գալստյան 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին