▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Արի զբաղվենք սեքսով 18+» ներկայացումը կբեմադրվի Երևանում

Մենք՝ հայերս, սեքսը շատ ենք սիրում ու այնպես է  ստացվել, որ հայ ազգը միշտ սեքսի կարոտ է: Հունիսի 29-ին՝ ժամը 19:20՝ Պուշկինի 56ա հասցեում տեղի է ունենալու Վալենտին Կրասնոգորովի «Արի զբաղվենք սեքսով 18+» համանուն գրվածքի թատերականացված ներկայացումը:

Անկեղծ ասած՝ ես էլ էի ցանկանում ներկա լինել ներկայացման պրեմերիային: Զանգեցի կոնտակտային հեռախոսահամարին, ասացին, որ բոլոր տոմսերը վաճառվել են և ազատ տեղ չի մնացել: Մարդ բա 15-րոպեանոց ներկայացման համար այդքան կտառապի՞, համ էլ երեք հազար դրամ ունեք, գնացեք ձեր համար կայֆավատ եղեք: Նայեցի Ռուսաստանում բեմադրված ներկայացումը ու ասեմ, որ հեչ չհավանեցի. բացատրեմ, թե ինչի...

Կինը ամուսնուն-Արի զբաղվենք սեքսով:
Ամուսինը-Արի: Կինն ասում է-
Լսո՞ւմ էս, արի զբաղվենք սեքսով.
Ամուսինը-Արի 
Կինը(Թափահարում է ամուսնու ուսը)-Ես քեզ ասում եմ արի զբաղվենք սեքսով:
Ամուսինը-Ինչո՞վ:
Կինը-Սեքսով:
Ամուսինը-Հենց հիմա՞:
Կինը-Ինչո՞ւ ոչ:

Այս երկու դերերն էլ խաղում էին աղջիկներ, ու շատ անբնական էին խաղում, այ եթե համապատասխան մարդիկ աղջիկ և տղա խաղային, կարծում եմ՝ ներկայացումը կստացվեր: Իմ կարծիքով, Հայաստանում ներկայացվելիք ներկայացումը էլի նույն որակի է լինելու ինչ-որ ռուսականը, քանի որ հայերը տեսած կլինեն ռուսական ներկայացումը, ու այդ մոտիվներով էլ իրենք պատրաստած կլինեն:

Արթուր Հովսեփյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին