▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արգիշտի Քյարամյանի քավորությամբ հարսանիքին երգել է Արտաշ Ասատրյանը

24Նյուզ-ը գրում է, որ կայքին հայտնի է դարձել, որ երեկ Էջմիածնի «Նոր Դվին» ռեստորանային համալիրի հարսանյաց սրահներից մեկում տեղի է ունեցել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի նախկին օգնական Վերա Սերոբյանի և ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի հարսանյաց արարողությունը։

Զույգի հարսանքավորը եղել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը, վերջինս միայնակ է ներկայացել արարողությանը՝ առանց տիկնոջ։ Մեզ փոխանցեցին, որ քավորկինը հարգելի պատճառներով բացակայում է։

Նշենք, որ ըստ մեր աղբյուրի՝ հարսանիքին հրավիրյալների թվում չկար արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։ Զույգի հարսանյաց հանդեսին երգել է Արտաշ Ասատրյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին